ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք օգտագործել անհատապես ճանաչելի տեղեկատվությունը (անուն, էլ. Փոստի հասցե, բնակության վայր, հեռախոսահամար) ՝ այս գաղտնիության քաղաքականության պայմաններին համապատասխան:
Մենք իրավասու ենք փոփոխել մեր կայքում պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները՝ առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունը կարող է ենթարկվել փոփոխությունների: Կատարված փոփոխությունները կտեղադրվեն կայքում, ուստի ցանկալի է պարբերաբար վերանայել այն: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:
Տեղեկատվության հավաքագրում
vacant.am կայքում տեղ է գտնում բացառապես Անհատ և Կազմակերպություն հանդիսացող հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն արտացոլվում է vacant.am հարթակում և անհրաժեշտ է աշխատանք/աշխատակից փնտրելու համար:
Կայքի հանրամատչելի հատվածներից օգտվելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություն: Հետևաբար կայքից օգտվելու ընթացքում մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն:
Մենք կարող ենք տեսնել այցելությունների քանակը, սակայն Ձեր ինքնությունը մնում է անհայտ:
Անձնական տվյալների օգտագործում
Հետևելով անվտանգության կանոններին Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները տրամադրվում են միայն լիազորված անձանց՝ բացառապես կայքի գարծունեության շրջանակներում: Լիազորված անձ են հանդիսանում vacant.am կայքից օգտվող անհատները և կազմակերպությունները: