ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Օգտագործման կանոններ (դիմորդ)
Ներածություն
Բարի գալուստ vacant.am
Կայքը տնօրինվում է «Վականտ» ՍՊԸ-ի կողմից: Սույն փաստաթուղթը իրավական համաձայնագիր է ըստ որի կարգավորվում է կայքի առցանց կամ մոբայլ ծառայություններ Ձեր մուտքը և օգտագործումը
Համաձայնագիր
Մուտք գործելով և գրանցվելով vacant.am կայքում դուք համաձայնվում եք սույն պայմաններին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կայքում` առանց Ձեզ նախապես զգուշացնելու: Համաձայնագրի վերջին տարբերակը կտեղադրվի կայքում, ուստի ցանկալի է պարբերաբար վերանայել այն: Համաձայնագիրը տարածվում է աշխատանք փնտրողների վրա, ովքեր արդեն իսկ լրացրել են կամ պետք է լրացնեն իրենց ինքնակենսագրականը:
Օգտագործման իրավունք
vacant.am կայքը հասանելի է 16 տարին լրացած և բարձր տարիքի անձանց համար: 18 տարեկանից ցածր անձանց կայքի օգտագործումը պետք է լինի ծնողի, խնամակալի կամ այլ չափահաս անձի հսկողության դեպքում։
Մտավոր սեփականություն
Կայքի բովանդակությունը, կառուցվածքը, դիզայնը և Կայքի հետ առնչվող այլ գործոններ պաշտպանված են հեղինակային իրավունքով: Խստիվ արգելվում է տպել, տարածել, օգտագործել կամ հրատարակել Կայքի ցանկացած մաս` բացառությամբ Համաձայնագրի սահմանափակ իրավունքով թույլատրելի բաժիններից:
Դադարեցում
Vacant.am կայքը իրավասում է մերժել կամ կասեցնել/հեռացնել ցանկացած ինքնակենսագրական որը լրացված կլինի ոչ պատշաճ, կլինեն ոչ հավաստի տեղեկություններ, կօգտագործվեն այլ անձանց տվյալներ, կամ vacant.am-ը կունենա հիմնավորված հիմքեր կասկածելու, որ նշվաած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Անվտանգություն
Կայքում տեղ գտած ինքնակենսագրականներն օգտագործվում են բացառապես օրինական նպատակներով՝ աշխատանքի և կարիերայի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելու համար, ինչպես նաև աշխատակից փնտրող գործատուների կողմից (ավելանում են կազամակերպությունների էջերում):
Պատասխանատվություն
vacant.am-ը պատասխանատվություն չի կրում Ձեր և որևէ երրորդ անձի առջև՝ ծագած որևէ ծառայության փոփոխության, կասեցման կամ դադարեցման համար:
vacant.am-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում տեղ գտած հայտարարություններում նշված տեղեկատվության անճշտությունների համար:
Օգտագործման կանոններ (գործատու)
Ներածություն
Բարի գալուստ vacant.am
Կայքը տնօրինվում է «Վականտ» ՍՊԸ-ի կողմից: Սույն փաստաթուղթը իրավական համաձայնագիր է ըստ որի կարգավորվում է կայքի առցանց կամ մոբայլ ծառայություններ Ձեր մուտքը և օգտագործումը։
Համաձայնագիր
Մուտք գործելով և գրանցվելով vacant.am կայքում դուք համաձայնվում եք սույն պայմաններին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կայքում` առանց Ձեզ նախապես զգուշացնելու: Համաձայնագրի վերջին տարբերակը կտեղադրվի կայքում, ուստի ցանկալի է պարբերաբար վերանայել այն: Համաձայնագիրը տարածվում է այն կազմակերպությունների վրա, որոնք արդեն իսկ տեղադրել են կամ պարտաստվում են տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները:
Օգտագործման իրավունք
vacant.am կայքում աշխատանքային հայտարարություններ կարող են տեղադրել ինչպես ՀՀ-ում այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս գործող կազմակերպությունները:
Գրանցվելով vacant.am կայքում ձեռք եք բերում անձնական էջ, որտեղ կարող եք նշել Ձեզ կազմակերպության մասին տեղեկատվություն: Տեղեկատվության հաստատման դեպքում թուլյատրվում է կատարել փոփոխություններ՝ «Վականտ» ՍՊԸ-ի կողմից վերահաստատման պայմանով:
Հայտարարություն տեղադրելու կանոններ
Յույաքանչյուր հայտարարություն պետք է պարունակի միայն 1 (մեկ) աշխատատեղ՝ իր հստակ պայմաններով: Հայտարարության հաստատման դեպքում հայտարարությունը ենթակա է փոփոխման՝ «Վականտ» ՍՊԸ-ի կողմից վերահաստատման պայմանով:
Խստիվ արգելվում է հայտարարության փոխարինումը մեկ այլ հայտարարությամբ:
Թուլյատրվում է կատարել որոշակի փոփոխություններ հիմնական տեղեկության մեջ՝ բացառությամբ հաստիքի:
Նախընտրելի է հայտարարության մեջ նշել աշխատանքային ժամերը, նվազագույն աշխատավարձի չափը, աշխատատեղի գտնվելու վայրը և այլ կարևոր փաստեր:
Մտավոր սեփականություն
Կայքի բովանդակությունը, կառուցվածքը, դիզայնը և Կայքի հետ առնչվող այլ գործոններ պաշտպանված են հեղինակային իրավունքով: Խստիվ արգելվում է տպել, տարածել, օգտագործել կամ հրատարակել Կայքի ցանկացած մաս` բացառությամբ Համաձայնագրի սահմանափակ իրավունքով թույլատրելի բաժիններից:
Դադարեցում
Vacant.am կայքը իրավասում է մերժել կամ կասեցնել/հեռացնել ցանկացած հայտարարություն որը լրացված կլինի ոչ պատշաճ, կլինեն ոչ հավաստի տեղեկություններ կամ vacant.am-ը կունենա հիմնավորված հիմքեր կասկածելու, որ նշվաած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Սահմանված կանոնների խախտման դեպքում vacant.am-ը իրեն իրավունք է վերապահում 1 (մեկ) անգամ նախազգուշացնել խախտման մասին, իսկ հետագա խախտումների դեպքում հեռացնել/արգելափակել կազմակերպությանը՝ առանց նախազգուշացման:
Անվտանգություն
Կայքում տեղ գտած տեղեկությունները/հայտարարությունները կարող են օգտագործվել բացառապես օրինական նպատակներով՝ աշխատանքի և կարիերայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինքնակենսագրականներ ուղարկելու և աշխատանքներին դիմելու համար:
Խստիվ արգելվում է կազմակերպության էջում ավելացված ինանքկենսագրականները փոխանցել երրորդ անձի՝ առանց վերջինիս համաձայնության:
Պատասխանատվություն
vacant.am-ը պատասխանատվություն չի կրում Ձեր և որևէ երրորդ անձի առջև ծագած որևէ ծառայության փոփոխության, կասեցման կամ դադարեցման համար:
vacant.am-ը որևէ պատասխանատվություն չի կրում ինքնակենսագարականում նշված տեղեկատվության անճշտությունների համար: